2hScheduler

A&A-Scheduler

Ինչպես է այն գործում

Կառավարման էկրան

Առաջադրանքների կառավարիչ

Աշխատանք միկրոկոնտրոլերի հետ

Թույլտվություններ

Հավելվածը տեղադրելուց հետո առաջին անգամ գործարկելիս այն կխնդրի որոշակի համակարգի թույլտվություններ: Այս թույլտվությունների մասին կարելի է ծանոթանալ համապատասխան պարբերությունում: Որպեսզի հավելվածն աշխատի, դուք պետք է հաստատեք այս հարցումները և նորից գործարկեք հավելվածը: Երբ գործարկեք հավելվածը, կտեսնեք մեկնարկի էկրանը, որի վրա կա հետհաշվարկ և մեկ կոճակ: Եթե սպասեք հետհաշվարկի ավարտին, մեկնարկային էկրանը կփակվի, բայց հաղորդագրության տողում կհայտնվի նոր հաղորդագրություն (տես նկարը): Այս հաղորդագրության առկայությունը ցույց է տալիս, որ հավելվածն աշխատում է: Հաղորդագրություն պատկերակը ունի երկու տեսք: Առաջին տեսակը «x» է, ինչը նշանակում է, որ USB UART կարգավորիչը միացված չէ կամ չի ճանաչվում, կամ երբ USB UART-ը միացված է, հավելվածի հետ աշխատելու թույլտվությունը չի հաստատվել, կամ միկրոկոնտրոլերի կողմից պատրաստության  հաստատման պատասխան չի ընդունոել: Երկրորդ տեսակը «v» է, ինչը նշանակում է, որ հավելվածի աշխատանքը համակարգվում է միկրոկոնտրոլերի հետ և, ըստ կարգավորման պարամետրերի, հրամանները կփոխանցվեն միկրոկոնտրոլերին: Եթե ընդլայնեք հաղորդագրությունը (տես նկարը), կարող եք տեսնել, ձախից աջ, միկրոկոնտրոլերի հետ հաղորդագցման կարգավիճակի պատկերակը, կարգավիճակի ուղեկցող տեքստը և հավելվածի կառավարման էկրանին անցնելու կոճակը: Նույն կոճակը արկա է նաև մեկնարկային էկրանին: Հավելվածի կառավարման էկրանի աշխատանքի նկարագրությունը՝ այստեղ:

Նշում՝

Այն դեպքում եթե Android սարքի Launcher-ի էկրանը չունի հաղորդագրությունների տող կառավարման էկրանին անցումը կարելի է կատարել մեկնարկային էկրանից: Կառավարման էկրանին նույն պես կա միկրոկոնտրոլերի հետ հաղորդագցման կարգավիճակի պատկերակը: