Գլխավոր

Հաճախ ավտոմատացման համակարգեր նախգծելու ժամանակ օգտագործվում է միկրոկոնտրոլերի վրա հիմնված պլատֆորմների , օրինակ՝ AVR տիպը, և մինի կամ մեկ սալիքային համակարգչի համադրություն։

Նման լուծոիմներում, որպես կանոն, միկրոկոնտրոլերները կառավարում են կատարող սարգքերը, ստանում տվյալներ տարբեր սենսորներից և փոխանցել այդ տեղեկատվությունը համակարգչին, որն իր հերթին, ներկառուցված ծրագրերի միջոցով ստացված և (կամ) առկա տվյալների հիման վրա կարող է կառավարել ինչպես միկրոկոնտրոլերի աշխատանքը այնպես էլ ապահովել տվյալների փոխանցում այլ համակարգերին:

Մեր առօրյա կյանքում մենք օգտագործում ենք Android ՕՀ-ով մեծ թվով սարքեր, դրանք սմարթֆոններ, պլանշետներ և հեռուստացույցի կառավարման տուփ (tv box): Դրանք բավականին բարձր կատարողականությամբ մինի համակարգիչներ են, մեծ օպերատիվ հիշողություն, սկավառակի տարածություն, USB և տարբեր ցանցային ինտերֆեյսներով, և շատերն ունեն նաև գեոլոկացիոն սարքեր, գիրոսկոպ, տեսախցիկներ և այլն: Դրանք որպես կառավարման մեքենա օգտագործելը դժվար է ունեվերսալ ծրագրերի բացակայության պատճառով Այդ նպատակով մենք Android-ի համար ստեղծել ենք մի քանի պարզ հավելվածներ։ Հուսով ենք, որ այն օգտակար կլինեն Ձեզ ինչպես ուսոցողական այնպես էլ ցուցադրական և ոչ միայն ցուցադրական լուծումներ ստեղծելու ժամանակ: