Assistant2հ

A&A-Assistant

Ինչպես է այն գործում

Կառավարման էկրան

Աշխատանք միկրոկոնտրոլերի հետ

Թույլտվություններ

Հավելվածը տեղադրելուց հետո առաջին անգամ գործարկելիս այն կխնդրի որոշակի համակարգի թույլտվություններ: Այս թույլտվությունների մասին կարելի է ծանոթանալ համապատասխան պարբերությունում: Որպեսզի հավելվածն աշխատի, դուք պետք է հաստատեք այս հարցումները և նորից գործարկեք հավելվածը:

Հավելվածի աշխատանքը USB UART կարգավորիչի և դրան միացված միկրոկոնտրոլերային հարթակի հետ նույնն է, ինչպես A&A-Scheduler հավելվածում։ Դիտեք այստեղ։ Երբ ​​հավելվածը միացվաց է, անկախ նրանից՝ UART կարգավորիչը միացված է, թե ոչ, այն պատրաստ է ձայնային հրամաններ ընդունել։ Կառավարման էկրանը բացելուց հետո անցեք «Ձայնի կարգավորումներ» կետին: Այստեղ դուք կտեսնեք «ներկառուցված» կամ «արտաքին» խոսափող ընտրելու տարբերակը: Ընտրությունը թողեք «ներկառուցված»: «Արտաքին» ընտրությունը մենք կքննարկենք առանձին: Այստեղ նաև դուք կտեսնեք «արձագանք» կետը: Այս տարրի արժեքը կարելի է փոխել՝ օգտագործելով բացվող ցուցակը:

Ընտրվաց արժեքը և կա այն արտահայտությունն է, որը պետք է արտասանվի որպես ակտիվացման հրաման: Եթե ​​ձեր արտասանվաց արտահայտությունը ճանաչվել է հավելվածի կողմից, դուք կլսեք «լսում եմ» պատասխանը: «Լսում եմ» պատասխանը լսելուց հետո, դուք ունեք որոշակի ժամանակահատված, որի ընթացքում պետք է արտասանեք ձայնային հրաման: Եթե ​​ձայնային հրամանը ճանաչվել է, հրամանը կկատարվի, և դուք կլսեք, թե որ հրամանն է կատարվում, և հաջորդ հրամանը ստանալու սպասման ժամանակը նույնպես կավելանա: Սպասման ժամանակը լրանալու պես կլսեք ձայնային ազդանշան: Սա նշանակում է, որ ձայնային նոր հրաման տալու համար դուք պետք է ասեք «արձագանք» կետի արտահայտությունը: «Հրամանների փորձարկում» բաժնում կտեսնեք ձայնային հրամանների ցանկը, որոնք հավելվածը ճանաչում է: Ընտրելով ցանկից որև է կետ՝ կլսեք այն բառերը, որոնք պետք է առկա լինեն ձայնային հրամանում, և այս հրամանը կկատարվի: «Լեզու» կետում կարող եք ընտրել լեզու: Ընտրված լեզուն հավելվածի հետ հաղորդակցման լեզուն է՝ ինչպես ձայնային, այնպես էլ տեսողական:

Նշում՝

«արձագանք» կետի արտահայտությունը, անկախ ընտրված լեզվից, պետք է արտասանվի անգլերենի արտասանությանը համապատասխան: Երբեմն կեղծ նույնականացումները հնարավոր են ինչպես «արձագանք»-ի արտահայտության, այնպես էլ ձայնային հրամանի: Ձայնային հրամանը ճանաչելու համար անհրաժեշտ է ինտերնետ կապ: Որոշ դեպքերում ձայնային հրամանը կարող է ճիշտ չճանաչվել: Օրինակ, «հրահանգ 25»-ը կարող է ճանաչվել որպես «հրահանգ 5» կամ «հրահանգ 20»: Պատճառը կարող է լինել անբավարար արտասանությունը, խոսափողի ցածր զգայունությունը, խոսափողից մեծ հեռավորությունը կամ վատ ինտերնետ կապը: